Մատչելիության հղումներ

Դատարանում տեղի ունեցած միջադեպի գործով Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող


Մայիսի 13-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և ճանաչվել տուժող, «Ազատությանը» փոխանցեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Մայիսի 13-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստի ժամանակ դատարանի մոտ պարբերաբար քաշքշուկ և վիճաբանություն էր տեղի ունենում: Իրավիճակը լարվեց, երբ պաստառով դատարան եկավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցները պահանջեցին դուրս հրավիրել Գասպարիին, ապա հարձակվեցին և խլեցին նրա պաստառը: Գասպարին պնդում է, որ շշով հարվածել են իր դեմքին:

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն օրերս հաղորդեց, որ միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից 3-ը բերման են ենթարկվել, իսկ 2-ը ներկայացվել են ոստիկանություն, կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG