Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ՝ Նուր-Սուլթանում և Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովների ժամանակ։

«Մենք պատրաստվում ենք Նուր-Սուլթանում հանդիպել Եվրասիական տնտեսական բարձր խորհրդում և հունիսին ես կմասնակցեմ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։

«Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա», - ասել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG