Մատչելիության հղումներ

Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հայաստան. ՀՀ ԱԳՆ խոսնակ


Չինաստանի արտգործնախարար Վան Ին, արխիվ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին, արխիվ

Չինաստանի արտգործնախարար Վան Ինն այս ամիս կայցելի Հայաստան, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այցի օրակարգի մասին մանրամասներ չի հաղորդվում:

ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարությունը, փոխանցում է, որ Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մայիսի վերջին` 24-ից 27-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ղրղըզստան և Տաջիկստան:

Մայիսի 14-ից 16-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG