ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարը հայտարարել է՝ «հնարավոր է», որ Թուրքիան որոշում կայացնի և չգնի ռուսական հակահրթիռային պաշտպանության C-400 համակարգերը։
C-400-ի գնման որոշումը զայրացրել էր Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ի բազմաթիվ դաշնակիցներին։
«Դիվանագետները շարունակում են աշխատել», - ասել է Հիթեր Վիլսոնը` կրկնելով այն տեսակետը, թե ռուսական այդ հակահրթիռային համակարգն «անհամատեղելի է ամերիկյան F-35 կործանիչների հետ»:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետություններ կտրականապես ընդդիմանում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության նորագույն C-400 համակարգերի գնման դեմ` նշելով, որ դրանք համատեղելի չեն Հյուսիսատլանտյան դաշինքի զինանոցում գտնվող սպառազինության հետ: Բացի այդ, Վաշինգտոնում և Բրյուսելում լուրջ մտավախություն կա, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից ռուսական նորագույն սպառազինության օգտագործման ընթացքում C-400 համակարգերն, ի վերջո, կկարողանան պայքարել հենց ՆԱՏՕ-ական նորագույն օդուժի` նախևառաջ F-35 ռազմական ինքնաթիռների դեմ, ինչն անուղղակիորեն կարող է նպաստել նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը: