Մատչելիության հղումներ

Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ, Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։

Րոպեներ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ անցավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG