Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով դատական նիստը դռնփակ շարունակելու միջնորդությունը բավարարվեց


Դատարանը բավարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը դատական նիստը դռնփակ շարունակելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը նշեց, որ իրենց խոսքում հնարավոր է պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ լինեն, ինչի համար էլ ներկայացրել են միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դատարան էին ժամանել Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք հաստատեցին իրենց երաշխավորությունը. յուրաքանչյուրը 500-հազարական դրամ են վճարել Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու համար, որը ընթացակարգ է նախատեսված այս դեպքերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG