Մատչելիության հղումներ

«Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ». Արմեն Սարգսյանը Ղազախստանում է


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի ոլորտում, այսօր Նուր-Սուլթանում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։

Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում է Ղազախստանի նախագահի հրավերով՝ այսօր մասնակցելու տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

«Այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսին են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն», - ասել է Ղազախստանի նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար։

«Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։

Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից։

Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG