Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եկող շաբաթ հերթական լայնածավալ զորավարժությունը կանցկացնի


Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանական զինուժը առաջիկա երկուշաբթի օրը հերթական լայնածավալ զորավարժություններն է սկսում` 10 հազար զինծառայողի մասնակցությամբ:

Սա կլինի ադրբեջանական զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասը ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունը:

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ օպերատիվ-մարտավարական վարժանքներն անձամբ ղեկավարելու է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, կխաղարկվի պաշտպանական-հակահարձակողական սցենար: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է» , - ասված է հաղորդագրությունում: Դրանում նշվում է, որ բացի մեծաքանակ զինվորական անձնակազմից, զորավարժություններում կներգրավվեն նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ զորավարժությունների մասին պաշտոնական Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG