Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի առաջադրած նախորդ՝ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մեկ ամիս առաջ Ազգային ժողովի կողմից մերժվեց: