Մատչելիության հղումներ

Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, 14-ը մայիսի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին, 14-ը մայիսի, 2019թ․

Երեկ երեկոյան Սոչիում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի միջև:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ, Պուտինն ու Փոմփեոն քննարկել են Սիրիայի, Լիբիայի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հրթիռային սպառազինությունների մասին պայմանագրի հարցերը:

«Բազմիցս ասել ենք, որ մենք էլ ցանկանում ենք լիովին վերականգնել մեր հարաբերությունները: Հուսով եմ՝ հիմա դրա համար անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուշակովն ասել է, որ Պուտինը բաց է Թրամփի հետ նոր հանդիպման համար, եթե պաշտոնական առաջարկություն լինի:

Յուրի Ուշակովը նաև նշել է, որ Փոմփեոյի հետ Պուտինի հանդիպումը զգալի առաջընթաց չի արձանագրել, սակայն անցել է գործնական մթնոլորտում:

ԱՄՆ պետքարտուղարը ավելի վաղ հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG