Մատչելիության հղումներ

Պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգը կատարվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից


Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կատարվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնական կայքէջի՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Այսօր ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացվել Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Մասնաշենքում պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG