Մատչելիության հղումներ

Ահազանգ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկի մասին․ աշխատակիցները տարհանվել են


Կառավարության 3-րդ մասնաշենքը, արխիվ
Կառավարության 3-րդ մասնաշենքը, արխիվ

Այսօր ժամը 14:18 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG