Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի փոխմարզպետի հաղորդման հիման վրա ԲՀԿ-ական պատգամավորի նկատմամբ քրգործ հարուցելը մերժվել է. ՀՔԾ


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի կողմից որոշում է կայացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Փոխմարզպետը ապրիլի 27-ին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավար Արմեն Սեդրակյանը Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, անվայել արտահայտություններ արել:

Դեպքից անմիջապես հետո «Հրապարակ»-ի հետ զրույցում Բագրատյանը պնդել էր, թե չի ճանաչում փոխմարզպետին, տարածքում եղել է, բայց դեպքի վայրում՝ ոչ:

Ավելի ուշ shamshyan.com-ը միջադեպից լուսանկարներ էր հրապարակել Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG