Մատչելիության հղումներ

Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 13-ը մայիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 13-ը մայիսի, 2019թ․

Այսօր կշարունակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը:

Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դավիթ Գրիգորյանն այսօր՝ կեսօրից հետո կհրապարակի որոշումը։

Քոչարյանի պաշտպանական կողմը գտնում է՝ դատավոր Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG