Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման մեքենաները թանկ է ձեռք բերել. Դավիթ Խաժակյան


Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման մեքենաները թանկ է ձեռք բերել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պնդելով, որ տեղի է ունեցել բյուջեի վատնում։

«Մենք գրությամբ դիմեցինք այդ նույն գործարանին՝ Սմոլենսկի գործարանին, որը մատակարարել էր քաղաքապետարանին 9 ձնամաքրող կոմունալ մեքենաները, և այստեղ նշված են նաև արժեքները, բնականաբար՝ ռուբլիով, նշված է մատակարարման ժամկետը, երաշխիքի ժամկետը, և սրանք նույն այն մոդելներն են, ինչ քաղաքապետարանը բերել է, սա ես պաշտոնապես ստացել եմ Սմոլենսկի մատակարարներից, և ինձ՝ անհատիս, բնականաբար, ներկայացել եմ որպես ավագանու անդամ, տվել են գնառաջարկ, որն ավելի ցածր է, քան այն, ինչ գնել է քաղաքապետը՝ 416 միլիոն դրամի գնման մասին է խոսքը մեկ անձից, ինձ՝ որպես անհատի, ոչ որպես դիլերի, առաջարկել են ավելի ցածր արժեք։ Եթե որևէ մեկը ցանկանա, այս փաստաթուղթը սիրով կփոխանցեմ։ Գներն այստեղ գրված են, գրված է, թե ինչ սարքավորումներ էին ենթադրում, կհամեմատեք՝ կտեսնեք, որ նույնն է։ Ստացվում է, որ թանկ ենք գնել, ստացվում է, որ բյուջեի վատնում է տեղի ունեցել, վատնումը միայն կոռուպցիայով չի լինում», - ասաց Խաժակյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG