Մատչելիության հղումներ

Առավոտյան Սյունիքի մարզում 3-4-բալլանոց երկրաշարժ է գրանցվել


Այսօր տեղական ժամանակով ժամը 9:21 (Գրինվիչի ժամանակով` ժամը 5:21) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախաարրության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.29 աստիճան և արևելյան երկայնության 46.03 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Դաստակերտ քաղաքից 10 կիլոմետր հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Գեղի գյուղում` 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG