Արցախի նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ այսօր Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է մայիսյան Եռատոնին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հայաստանի վարչապետը Ֆեյսբուքում շնորհավորական գրառում է կատարել, որում ասված է․ - «Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»: