Եվրախորհրդարանի 5 պատգամավորներ պահանջել են պարզաբանել, թե ինչու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության հիմնադրման 10-ամյակի առիթով, մայիսի 13-ին նախատեսված պաշտոնական ճաշին: Նրանք նամակով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Անցած ապրիլին Եմրամիության մի շարք պաշտոնյաներ «Ազատություն Ռ/Կ»-ին ասել էին, որ հրավերներ են ուղարկվել Արևելյան գործընկերության անդամ բոլոր 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի ղեկավարներին: Պաշտոնյաներն ասել էին, որ Լուկաշենկոն դեռ չի արձագանքել հրավերին, բայց չեն ակնկալում որ նա ժամանի Բրյուսել:
Ամեն դեպքում Լուկաշենկոյին հրավիրելու փաստը Եվրախորհրդարանի պատգամավորներին դրդել է պարզաբանում պահանջել ԵՄ հանձնակատարից: