Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի առաջին ատյանի դատարանի երկու դատավորի


Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշում կայացրեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի։

Նելլի Բաղդասարյանը ստացավ նկատողություն, իսկ Հարություն Մանուկյանը նախազգուշացում այն բանի համար, որ հրաժարվել են քննել Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG