Մատչելիության հղումներ

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացրել. Փաշինյան


Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, այսօր Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», - ասաց վարչապետը:

Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութեր են ոչնչացվել, Փաշինյանը պատասխանեց. - «Որ ոչնչացրել են, ինչ իմանանք»։

Վարչապետը տեղի ունեցածը հանցագործություն որակեց։

«Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն էն է, որ դա հանցագործություն է։ Էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էին, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին։ Ուրվական գործ է, սա շատ լուրջ հետևանքների պետք է բերի», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG