Մատչելիության հղումներ

2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101,9 տոկոսով. քաղաքապետարան


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարում է ավագանու նիստը, արխիվ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարում է ավագանու նիստը, արխիվ

2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101,9 տոկոսով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով:

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նաև նշվել է, որ Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:

Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG