Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները որոշեցին Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնել


Թուրքիա - Ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության աջակիցները տոնում են հաղթանակը Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում, 1-ը ապրիլի, 2019թ․
Թուրքիա - Ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության աջակիցները տոնում են հաղթանակը Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում, 1-ը ապրիլի, 2019թ․

Թուրքիայի իշխանությունները որոշել են Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնել։

Մարտին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հիշեցնենք, խոշորագույն այդ քաղաքում հաղթել էր ընդդիմությունը։

Նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը կասկածի տակ է դրել ընդդիմադիրների հաղթանակը՝ պնդելով, թե եղել են «խախտումներ և կոռուպցիա»:

Բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքապետի նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG