«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի հայրենակիցների կապի սերտացումը: Այդ մասին ասել են հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանը՝ այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը, նշելով, որ այն կարևոր գործ է իրականացնում արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:
Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին: