Մատչելիության հղումներ

Արսեն Ջուլֆալակյանը հերքում է իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու տեղեկությունը


Արսեն Ջուլֆալակյանը հերքում է տեղեկությունը, թե ինքն ու իր հայրը ծեծի են ենթարկել քաղաքացի Սերգեյ Մխիթարյանին։

«Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյ Մխիթարյանին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

Նա նշել է, որ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է իրենց հետ միասին սրճարանի համասեփականատեր, և երեկ հանդիպել էին գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։

«Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասեց՝ ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց։ Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու, թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի», - գրել է Արսեն Ջուլֆալակյանը՝ շարունակելով. - «Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն, որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...»։

Այսօր ավելի վաղ Ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնել էին, որ մայիսի 5-ին ժամը 17:40-ին ահազանգ են ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության մեքենայով Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից սալջարդերով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ shamshyan.com-ի, հիվանդանոց տեղափոխված անձը՝ Սերգեյ Միխիթարյանը հայտնել է, որ իրեն «ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել» Լևոն և Արսեն Ջուլֆալակյանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG