Նախնական տվյալներով՝ «Շերեմետևո»-ում վթարային վայրէջք կատարած օդանավում տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ, կամ ազգությամբ հայեր չկան, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մոսկվայից Մուրմանսկ թռչող «Աերոֆլոտ»-ի «Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռը երեկ երեկոյան վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։
Օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։
«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։
Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշով։