Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Զոհվել են նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։
«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։
Քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով։