Մատչելիության հղումներ

5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են․ Երևանի քաղաքապետարանի խոսնակ


Քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներն արդեն Հայաստանում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մի քանի օրից այդ մեքենաներն արդեն գործի մեջ կլինեն:

Նշենք, որ ապրիլի 18-ին Կառավարությունը հաստատեց քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ ձեռք բերելու մասին որոշումը։

Քաղաքապետարանը 15 նոր աղբատար մեքենա է ցանկանում ձեռք բերել՝ աղբահանության հարցը կարգավորելու համար։ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության մեքենաները շատ վատ վիճակում են։

Վերջին շրջանում Երևանում աղբահանության վիճակը վատթարացել է: «Սանիթեք» ընկերությունն, ի պատասխան դժգոհությունների, հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով երևանցիների ներողամտությունը։

«Սանիթեք»-ը խախտումների և չկատարված աշխատանքի համար օրերս ենթարկվեց 26 մլն դրամ տույժի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG