Բրիտանական դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց գրավի դիմաց ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար:
2012-ին թվականին, երբ նրան Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Շվեդիայի իրավապահները նրան մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար: Ասանժը մեղադրանքը չէր ընդունում:
Բրիտանիայի ոստիկանությունն Ասանժին կարողացավ ձերբակալել անցած ապրիլին, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել:
Շվեդիան անցած տարի կարճել էր նրա դեմ հարուցված գործը:
Հիմա նրան ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում է սպառնում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած Wikileaks կայքում հրապարակելու համար:
ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա Ջուլիան Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառնում: