Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են մեկնարկել


Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ
Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվում են մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն է համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը:

Contact.az կայքի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված են զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ: Զինվորականների քանակի մասին չի հաղորդվում:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 3-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG