Մատչելիության հղումներ

Զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունը հաջող է անցել․ ՊՆ խոսնակ


Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի զինվորական հոսպիտալի մուտքի մոտ, արխիվ
Շտապ բուժօգնության ավտոմեքենա Երևանի զինվորական հոսպիտալի մուտքի մոտ, արխիվ

Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով, այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը գլխի շրջանում վիրավորում է ստացել երեկ, Տավուշում, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն էր հայտնել՝ հակառակորդի կրակից: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG