Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում երեքշաբթի երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը: Տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը, ում խոսքով՝ Ալեքսանյանն ունի վկայի կարգավիճակ:
Ղուշչյանը նույնպես անցած շաբաթ հարցաքննվել է, իսկ նրա և Ալեքսանյանի միջև առերես հարցաքննություն, ըստ Հարությունյանի, դեռևս տեղի չի ունեցել:
Իրեն առևանգելու մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Համլետ Ղուշչյանը, պնդելով, որ Ալեքսանյանը նաև իր ճակատին ատրճանակ է պահել: Քրեական գործը այս հայտարարության հիման վրա է հարուցվել: