«Տավուշում, հակառակորդի կրակից այսօր վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատությանը» փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
«Կոնսիլիում է հրավիրվել, քննարկվում է՝ շարունակե՞լ դեղորայքային բուժումը, թե՞ վիրահատել: Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկա է նկատվում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: