Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց «Սպայկա»-ի տնօրենի կալանավորման որոշումը


«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով ապրիլի 8-ին կալանավորվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է նաև Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Դատարանը մերժման հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Դավիթ Ղազարյանը ազատ լինելու դեպքում կարող է խոչընդոտել նախաքննությունը:

Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկա»-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7 միլիարդ 36 միլիոն դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG