Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Մեդվեդևը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Երևանում, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: