Մատչելիության հղումներ

Սոցիալիստները հաղթել են Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում


Իսպանիա - Վարչապետ Պեդրո Սանչեսը՝ տիկնոջ հետ, Սոցիալիստական կուսակցության կենտրոնակայանում ողջունում է իր աջակիցներին, Մադրիդ, 28-ը ապրիլի, 2019թ․
Իսպանիա - Վարչապետ Պեդրո Սանչեսը՝ տիկնոջ հետ, Սոցիալիստական կուսակցության կենտրոնակայանում ողջունում է իր աջակիցներին, Մադրիդ, 28-ը ապրիլի, 2019թ․

Կիրակի օրը Իսպանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող Սոցիալիստական կուսակցությունը: Վարչապետ Պեդրո Սանչեսի կուսակցությունը ստացել է իսպանացի ընտրողների քվեների հարաբերական մեծամասնությունը` 29 տոկոսը: Այդպիսով, սոցիալիստները երկրի 350-տեղանոց խորհրդարանում 122 պատգամավոր կունենան, ինչը բավարար չէ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:

«Սոցիալիստական կուսակցությունը հաղթել է: Հաղթել է ապագան, իսկ անցյալը պարտվել է: Ինչ վերաբերում է ապագա կառավարության ձևավորմանը, ապա մենք դրա շուրջ բանակցություններ կվարենք միայն մեկ նախապայմանով` հարգանք երկրի Սահմանադրության, սոցիալական արդարության և քաղաքական թափանցիկության գաղափարների հանդեպ», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը:

Կիրակնօրյա ընտրությունների ընթացքում լուրջ հաջողության են հասել նաև ծայրահեղ ազգայնականները: Կատալոնիայի ինքնավարության չեղարկման և ներգաղթի ծավալների կտրուկ սահմանափակման օգտին հանդես եկող VOX կուսակցությունը ստացել է քվեների 10 տոկոսը: Դա առաջին դեպքն է վերջին 40 տարիների ընթացքում, որ իսպանացի ազգայնականները հնարավորություն են ստանում ներկայացված լինել երկրի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG