Մատչելիության հղումներ

Հայաստանի ռազմական ծախսերը 2018-ին աճել են 33 տոկոսով․ SIPRI


Հայկական Զինված ուժերի զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Հայկական Զինված ուժերի զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Հայաստանի ռազմական ծախսերը 2018 թվականին աճել են 33 տոկոսով՝ հասնելով 609 միլիոն դոլարի, հաղորդում է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):

Ինստիտուտի տվյալներով՝ տոկոսային հարաբերակցությամբ ռազմական ծախսերի ամենամեծ աճ արձանագրած երկրների թվում են նաև Բոսնիա-Հերցեգովինան՝ 26 տոկոս, Բուլղարիան՝ 23 տոկոս, Ուկրաինան՝ 21 տոկոս, Ռումինիան՝ 18 տոկոս, և Ղազախստանը՝ 16 տոկոս:

Ուկրաինայում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի այլ երկրներում ռազմական ծախսերը կտրուկ աճել են՝ որպես արձագանք Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքներին, նշում է SIPRI-ն: Ուկրաինայի ռազմական ծախսերը, մասնավորապես, անցած տարի հասել են 4,8 միլիարդ դոլարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG