Քաղաքական կարևոր այդ որոման մասին Բայդենը հայտարարեց երեկ՝ տեսուղերձով, որի թիրախում էր Նահանգների գործող նախագահը:
«Եթե մենք Դոնալփ Թրամփին հնարավորություն տանք 8 տարի մնալ Սպիտակ տանը, նա արմատապես և անժամկետ կփոխի մեր ժողովրդի դիմագիծը, և մենք, ե՛ս չեմ կարող չեզոք դիրք ստանձնել ու կողքից հետևել, թե ինչ է կատարվում», - ասել է Բայդենը:
Մեծ քաղաքականություն վերադառնալու այս որոշման մասին Ջո Բայդենը ակնարկել էր անցած փետրվարին՝ Հայաստանի նախագահի հետ կարճատև հանդիպման ժամանակ: Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում ոտքի վրա տեղի ունեցած երկխոսությանը Արմեն Սարգսյանը հարցրել էր՝ նախագահական ընտրություններում առաջադրվելո՞ւ եք: Բայդենը, որ մինչ այդ բարձր ծիծաղում ու կատակում էր, տեղում փոխել էր տոնայնությունն ու պատասխանել համարյա անսլելի ձայնով: Արմերիկյան լրատվամիջոցներից շատերն էին եզրակացրել՝ նա վերադառնում է:
Երեկ հաստատելով այդ կանխատեսումները՝ 76-ամյա Բայդենը Twitter-ում գրեց՝ նախագահական ընտրություններից շատ բան է կախված՝ «մեր ժողովրդի համար սկզբունքային արժեքները, մեր տեղը աշխարհում, մեր ժողովդրավարությունը, այն ամենը, ինչ ամերիկան դարձրել է Ամերիկա»․ - «Ամերիկայում հոգնել ու կանգ առնել չկա, չի եղել և չի էլ լինելու»:
Սա Նահանգներն առաջնորդնելու՝ Բայդենի երրորդ փորձն է: Արդեն շուրջ հինգ տասնամյակ քաղաքականությամբ զբաղվող գործիչը առաջադրվել էր նաև 1988-ի և 2008-ի նախագահական ընտրություններում, սակայն, հաջողության չէր հասել:
Այժմ նա մրցախայքարը սկսում է առավել նպաստավոր դիրքերից․ սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ նախկին փոխնախագահը դեմոկրատական ճամբարում առաջադրվածների մեջ ամենաբարձր վարկանիշն ունի այս պահին:
«Դա, սակայն, կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել նրա համար», - ասում է վերլուծաբան Ջիմ Քեսսլերը: - «Նա անմիջապես կհայտնվի հարձակումների թիրախում, քանի որ մյուս թեկնածուները հասկանում են, որ իրենք հաղթելու հնարավորություն ունեն միայն նրա դիրքերը թուլացնելու դեպքում»:
Նախկին փոխնախագահը դարձավ դեմոկրատատական ճամբարում առաջադրված 20-րդ թեկնածուն: Առաջիկա ամիսներին դմեկորատները նախ պետք է նրանց միջև ընտրություն անեն՝ հնարավորություն տալով լավագույնին ուժերը չափել հանրապետական մրցակցի հետ: Ակնկալվում է, իրենց թեկնածուի անունը դեմոկրատները կհրապարակեն հաջորդ տարի հուլիսին Վիսկոնսինում կայանալիք կուսակցական համագումարում:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Բայդենի առաջադրումը, միաժամանակ առիթը բաց չի թողել նրան ու դեմոկրատական ճամբարի մյուս թեկնածուներին կսմթելու․ «Բարի գալուստ նախընտրական մարաթոն, քնած Ջո», - գրել է նախագահը Թվիթերում՝ հավելելով․ - «Հույս ունեմ, որ այնքան խոհեմություն կունենաս, որ կկարողանաս հաջող փրամերիզ անցկացնել, ինչը շատ կասկածելի է»:
Թրամփը նաև զգուշացրել էր Բայդենին, որ դեմոկրատների հետ պայքարում նրան տհաճ պահեր են սպասվում․ - «Դու գործ ես ունենալու մարդկանց հետ, որոնք իսկապես շատ հիվանդ ու խելահեղ գաղափարներ ունեն, բայց, եթե կարողանաս նրանց հաղթել, կհանդիպենք երզագծում»:
Միացյալ Նահանգների առաջնորդի հաջորդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: