Չինաստանի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք մասնակցում են Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովին:
Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օգոստոսին Ռուսաստանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները:
Պեկինում այսօր մեկնարկած երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 100 երկրների նախարարներ և ներկայացուցիչներ: