Մատչելիության հղումներ

Բաքուն բողոքի նոտա է հղել Մոնտեվիդեոյին Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբ


Ուրուգվայ - Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում, 24-ը ապրիլի, 2019թ․
Ուրուգվայ - Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում, 24-ը ապրիլի, 2019թ․

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ուրուգվայի կառավարությանը՝ այդ երկրում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությանը հյուրընկալելու կապակցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջիկայում Ուրուգվայում Ադրբեջանի դեսպանը մտադիր է հարցը քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայ է մեկնել շաբաթասկզբին: Ըստ պաշտոնական հաղորդումների՝ նախարար Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ, հյուրընկալվել է երկրի նախկին նախագահ, իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից՝ Խոսե Մուխիկայի տանը, քննարկումներ է ունեցել Ուրուգվայի իրավապաշտպան շրջանակների հետ: Արցախի արտգործնախարարը նաև ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG