Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը Հայաստանից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում, այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Ըստ ՀՔԾ-ի՝ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ընդհանրապես չի քննվել:
Ապրիլի 21-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում:
Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: