Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններն են քննարկվել բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների հետ նախագահ Արմեն Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում է խնդիրն ու տարբերակներ դիտարկում օտարերկրյա մասնագետներին ևս ներգրավելու վերաբերյալ:
Բարերարները, ովքեր տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացրել Գյումրիում, նշել են, որ կդիտարկեն քաղաքի վերականգնման գործում իրենց ներդրումն ունենալու հարցը: