Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: