Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով Դոնբասի բնակչության համար պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։
«Ռուսաստանը այս ծայրաստիճան սադրիչ գործողությամբ ուժեղացնում է իր հարձակումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա», - ասված է Պետդեպարտամենտի ապրիլի 24-ի հայտարարությունում:
Պուտինի հրամանագիրը նույն օրը հրապարակվել է Կրեմլի կայքէջում, ինչին անհապաղ հետևել է Կիևի դատապարտումն ու Արևմուտքի քննադատությունը:
Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այս հրամանագրով «Ռուսաստանը տապալում է Դոնբասում խաղաղ գործընթացը»: