Մատչելիության հղումներ

Պուտինի հրամանագրով դյուրացվել է Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու կարգը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու կարգը: Հրամանագրի տեքստը տեղադրվել Կրեմլի պաշտոնական կայքում:

Ռուսական անձնագիր ցանկացող Դոնբասի բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան բաժիններ, և նրանց դիմումներին ընթացք է տրվելու երեք ամսվա ընթացքում:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի գնահատմամբ՝ Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի շարունակվող ագրեսիան է ու միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին: Կլիմկինը Դոնբասի բնակիչներին կոչ է արել չդիմել ռուսական անձնագրերի համար:

Արևմտյան դիվանագետը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Պուտինի հրամանագիրը ծայրահեղ սադրիչ քայլ է, որը խարխլում է իրավիճակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG