Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման ամենակարճ և ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ուժեղացումն է. Ալեն Սիմոնյան


Հայոց ցեղասպանության ճանաչման ամենակարճ և ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի ուժեղացումն է, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Ազատություն». - «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ինչո՞ւ տապալվեց։

Սիմոնյան. - Որովհետև ի սկզբանե ես չէի կարծում նույնիսկ այն ժամանակ, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևիցե հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևիցե դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել։ Ըստ իս, դա ի սկզբանե տապալման էր դատապարտված, դա իմ կարծիքն է։

«Ազատություն». - Նույնը կարելի է ասել հիմա՞, եթե Երևանը հաշտության ձեռք մեկնի։

Սիմոնյան. - Դա այսօրվա և մեկ ոտքի վրա քննարկելու հարց չէ, կարծում եմ, որ մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել, մեր դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է։

«Ազատություն». - Ճանաչումը նախապայման չէ՞ սահմանները բացելու։

Սիմոնյան. - Մենք նախապայմաններով այս հարցում երբևիցե չենք խոսել։

2008-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այցելեց Հայաստան: Սա պատմության մեջ Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Հայաստան: Հաջորդ տարի՝ 2009-ի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան այցով մեկնեց Թուրքիա: Նախագահների փոխադարձ այցերը կատարվեցին ֆուտբոլի հավաքականների խաղերը դիտելու նպատակով, ու այդ այցելություններն և շփումները ստացան «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG