Մատչելիության հղումներ

Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպք. ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:

Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ խուզարկության ընթացքում պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես, բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Խուզարկությամբ հայտնաբերված իրերն առգրավվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG