Մատչելիության հղումներ

Փհենյանը պաշտոնապես հաստատում է Վլադիմիր Պուտին-Կիմ Չոն Ուն առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոն Ուն

Պաշտոնական Փհենյանը պաշտոնապես հաստատել է, որ առաջիկայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին այսօր հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով, սակայն, հանդիպման ժամկետներն ու վայրը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Կիմ-Պուտին հանդիպումը կայանալու է ապրիլի 25-ին Վլադիվոստոկից ոչ հեռու գտնվող Ռուսկի կղզում` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի ուսանողական ավանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG