Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, համաժողովի ընթացքում նախատեսված է Դավիթ Տոնոյանի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով: