Մատչելիության հղումներ

Նախագահն ստորագրեց վարչապետի «հակահեղափոխական» որակած օրենքը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է համարել նախորդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության հեղինակած և «Բարգավաճ Հայաստան»-ի ու ՀՅ Դաշնակցության հավանությանն արժանացած օրենքը, որն անցած տարվա հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հակահեղափոխական» անվանեց, քաղաքացիներին հրավիրեց խորհրդարանի շենքի մոտ և հենց փողոցում պաշտոնից ազատեց օրինագծին կողմ քվեարկած ուժերի՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ու մարզպետներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը 21 օր շարունակ չէր ստորագրել օրենքը և այն Սահմանադրական դատարան էր ուղարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG