Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Երևան, 1-ը մարտի, 2008թ․

Այսօր առավոտյան աշխատանքներն սկսելուց 15 րոպե անց Ազգային ժողովն ավարտեց հերթական նստաշրջանը, որ մեկնարկել էր անցած երկուշաբթի օրը: Քառօրյա նիստերի օրակարգը սպառվեց վեցերորդ օրը:

Խորհրդարանն ընդունեց անցած օրերին քննարկված մի շարք օրինագծեր, այդ թվում առաջին ընթերցմամբ՝ Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու օրենսդրական նախաձեռնությունը, որին կողմ քվեարկեցին բոլոր երեք խմբակցությունները:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG